Եվրամիությունը դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ Բորել

Եվրամիությունը դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ Բորել

Եվրամիությունը խստորեն դատապարտում է վերջերս Ռուսաստանին իրանական արտադրության բալիստիկ հրթիռների փոխանցումը՝ ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի և զինամթերքի մատակարարումն ուղղակի սպառնալիք է եվրոպական անվտանգության համար, իսկ իրանական բալիստիկ հրթիռներն այժմ կարող են օգտագործվել Ուկրաինայում հետագա տառապանքներ և ավերածություններ պատճառելու համար:

«Եվրամիության դիրքորոշումը Ռուսաստանի հետ պատերազմին Իրանի մասնակցության վերաբերյալ միշտ էլ հստակ է եղել։ Եվրամիությունը բազմիցս խստորեն նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելուց: Եվրամիությունը կարձագանքի արագ ու միջազգային գործընկերների հետ համաձայնեցմամբ, այդ թվում՝ Իրանի դեմ նոր և ծանր սահմանափակող միջոցներով, որոնցում՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ստեղծման իրանական ծրագրերում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնականացմամբ, ու այս առումով դիտարկում է նաև Իրանի ավիացիոն ոլորտում սահմանափակող միջոցները»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը հերքել են Մոսկվային իրանական սպառազինության մատակարարման մասին տեղեկությունները։