Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հայցերը, որոնք պահանջում են չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Սահմանադրական դատարան ներկայացված հայցերում, մասնավորապես, ասվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը հակասում և խախտում է Վրաստանի Սահմանադրության սկզբունքները, խոչընդոտում է երկրի եվրատլանտյան կառույցներին անդամակցելու գործընթացը։
Նախագահը, ընդդիմադիր պատգամավորները և հասարակական կազմակերպությունները Սահմանադրական դատարանից պահանջում են նաև կասեցնել օրենքի կիրառումը մինչև վերջնական որոշման կայացումը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: