Ախալցխայի դպրոցներում ուսումնական տարին սկսել է 450 առաջին դասարանցի

Ախալցխայի դպրոցներում ուսումնական տարին սկսել է 450 առաջին դասարանցի

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Ախալցխայի մունիցիպալիտետի դպրոցներում այս տարի ուսումը սկսել է 450 առաջին դասարանցի։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետի և պետական ներկայացուցչի տեղակալները, ինչպես նաև կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն այցելել են քաղաքի տարբեր հանրային դպրոցներ։

Պաշտոնյաները շնորհավորել են աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի։ Նրանք նաև ընդգծել են կրթության ոլորտին աջակցելու և դպրոցական միջավայրի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

«Հատկապես շնորհավորում ենք մեր առաջին դասարանցիներին, ովքեր այս տարի առաջին անգամ անցան դպրոցի շեմը։ Մաղթում ենք յուրաքանչյուր աշակերտի, ուսուցչի և ծնողի հաջող և արդյունավետ ուսումնական տարի։ Ախալցխայի քաղաքապետարանի համար կրթության ոլորտին աջակցելը առաջնահերթություն է։ Այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային և այլ կարևոր ծրագրեր։ Մենք պատրաստ ենք շարունակել ակտիվ աշխատանքը նաև ապագայում»,– նշել է Վարլամ Ծիկլաուրին։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորել են նաև քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Ռուբեն Կարապետյանը և Գիորգի Մելիքիձեն, ինչպես նաև պետական ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին։