Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը և շնորհավորել մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն է հայտնել նրանց՝ մասնագիտությանը նվիրվածության, երկարամյա աշխատանքի և երիտասարդ սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։
Մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և հաջողություններ են մաղթել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, Սամցխե-Ջավախքի պետական լիազորի աշխատակազմի ղեկավար Թորնիկե Խմալաձեն, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, Ախալցխայի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեն, «Օպիզարի» քոլեջի տնօրեն Մերի Սախամբերիձեն և նախադպրոցական կրթության հաստատության տնօրեն Լելա Զազաձեն։
Միջոցառման ընթացքում Ախալցխայի մունիցիպալիտետի 39 հանրակրթական դպրոցների մանկավարժներ, որոնք առաջադրվել էին դպրոցական համայնքների կողմից, ապագա սերունդների կրթության և դաստիարակության գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար պարգևատրվել են շնորհակալագրերով։
Մանկավարժների հետ հանդիպումը կազմակերպել է Ախալցխայի կրթական ռեսուրսկենտրոնը՝ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։
