«Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակներում Ախալքալաքում անցկացվել է սեղանի թենիսի հերթական մրցաշարը։ Քաղաքային խաղերն ընդունել է Ախալքալաքի մարզադպրոցը։
Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների աղջիկների և տղաների 11 թիմ։
Մրցումների արդյունքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
Աղջիկների թիմ
I տեղ՝ Սուլդայի հանրային դպրոց
II տեղ՝ Մաջադիայի հանրային դպրոց
III տեղ՝ Զակիի հանրային դպրոց
Տղաների թիմ
I տեղ՝ Զակիի հանրային դպրոց
II տեղ՝ Արագվայի հանրային դպրոց
III տեղ՝ Կարծախի հանրային դպրոց
Մրցաշարի մասնակիցներին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի անունից պարգևատրել է սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Ակակի Մելիքիձեն՝ հաղթող և մրցանակակիր թիմերին հանձնելով գավաթներ, մեդալներ և համապատասխան հավաստագրեր։
Մրցաշարի հաղթող աշակերտները մունիցիպալիտետը կներկայացնեն տարածաշրջանային առաջնությունում։
