Մախաչկալայում բենզալցակայանի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Մախաչկալայում բենզալցակայանի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Երեկ Մախաչկալայի արվարձանում բենզալցակայան է պայթել: Լրատվամիջոցները, վկայակոչելով Դաղստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, հայտնել են 12 զոհի մասին, այդ թվում՝ երկու երեխա:

Հանրապետությունում սգո օր է հայտարարված։ Դեպքի առթիվ Դաղստանի քննչական կոմիտեի վարչությունը քրեական գործ է հարուցել։