Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայել այցելելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայել այցելելուց

Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայել այցելելուց:

«Հաշվի առնելով այն տարածաշրջանում անվտանգության հետ կապված արագ փոփոխվող իրավիճակը, որտեղ գտնվում է Իսրայել Պետությունը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իսրայել Պետություն»,- ասված է այդ կապակցությամբ հաղորդագրության մեջ: