
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Հայաստանում է: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ «միջազգային իրավիճակն ավելի է լարվել»։
«Կրկին Երևան եմ վերադարձել՝ երկօրյա հանդիպումների համար։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, Եվրամիությունն առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի գաղափարին», — ասվում է գրառման մեջ։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը Երևանում էր մոտ մեկ ամիս առաջ։