Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է․ Սերգեյ Լավրով

Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է․ Սերգեյ Լավրով

Բռնության պարույրը դուրս է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության սահմաններից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է՝ Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «ոմանք շատ են ցանկանում»․

«Ռուսաստանը, իր գործընկերների հետ համաձայնեցնելով, հետևողականորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խուսափելու համար Մերձավոր Արևելքում զինված հակամարտության զարգացման ամենաաղետալի սցենարից»։