Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Առաջիկա երեք օրերին Վրաստանում կպահպանվի տեղումներով ցուրտ եղանակը, հայտնում են օդերևութաբանները։

Արևելյան Վրաստանում մարտի 19-21-ը գիշերը սպասվում է ցրտահարություն, օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս հինգ աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա մինչև պլյուս 4-7 աստիճան տաքություն։

Մարտի 19-ին Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Մարտի 20-21-ին եւս սպասվում է ձյուն:

Արևմտյան Վրաստանում սպասվում են սառնամանիքներ, իսկ ցերեկը՝ թանձր տեղումներ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև մինուս 2-4, ցերեկը կբարձրանա մինչև 7-9 աստիճան տաքություն։

Մինչև շաբաթվա վերջ Թբիլիսիում նույնպես տեղումներ են կանխատեսվում։ Մայրաքաղաքում գիշերը սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից պլյուս հինգ աստիճան Ցելսիուսի սահմաններում։