Շալվա Պապուաշվիլի. Իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանին Զելենսկու ուղերձի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում որևէ նախաձեռնությամբ հանդես գալ

Շալվա Պապուաշվիլի. Իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանին Զելենսկու ուղերձի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում որևէ նախաձեռնությամբ հանդես գալ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի հարցի շուրջ։

Շալվա Պապուաշվիլին պատասխանել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեի հայտարարությանը, ըստ որի՝ «նախագահ Զելենսկին պատրաստ է միանալ Վրաստանի խորհրդարանին և դիմել վրաց հասարակությանը»։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, զարմանալի է, թե ինչու է Վրաստանի խորհրդարանի անդամը խոսում արտասահմանյան երկրի վարչակազմի անունից։

«Խոսում են ուկրաինական իշխանությունների անունից, ուզում է միանալ, չի ուզում, ուկրաինական իշխանություններին չեն էլ հարցրել։ Սա նաև ցույց է տալիս, թե որն է սրա իրական նպատակը։ Սա հերթական անգամ հիստերիա առաջացնել է։ Ընդհանրապես զարմանալի է, թե ինչպես և ինչ կապ ունի Վրաստանի խորհրդարանի պատգամավորը արտասահմանի երկրի վարչակազմի հետ, ինչու է խոսում նրանց անունից։ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ այս հարցով որեւէ հաղորդակցություն չի եղել, ուստի այս հարցը պարզ է։ Մենք չենք պատրաստվում որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Աղբյուր՝ 1tv.ge