Կիևը բացառել է Մոսկվայի հետ գազի տարանցման պայմանագրի երկարաձգումը
Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը՝ ժամկետը լրանալուց հետո, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպմանը։ «Մենք հասկանում ենք որոշ պետությունների, մասնավորապես, Սլովակիայի սուր կախվածությունն այս ռեսուրսից։ Բայց ակնկալում ենք մատակարարումների աստիճանական դիվերսիֆիկացում»,- ասել է Շմիհալը: Ռուսական գազը Եվրոպա է մատակարարվում Ուկրաինայի տարածքով։ Տարանցման համաձայնագիրը ստորագրվել է 2019…