«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր
Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել են, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»։ Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։ Ինչպես հայտնում է Times of Israel-ը, վկայակոչելով նախնական հետաքննության…