ԵՄ-ն հետաձգում է ԱՄՆ-ի դեմ պատասխան սահմանափակումները 90 օրով. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն հետաձգում է ԱՄՆ-ի դեմ պատասխան սահմանափակումները 90 օրով. ֆոն դեր Լայեն


Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը սառեցնելու՝ Դոնալդ Թրամփի որոշմանն ի պատասխան՝ ԵՄ-ն հետաձգում է Միացյալ Նահանգների դեմ նախատեսված եվրոպական սահմանափակումները՝ նույնպես 90 օրով:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է՝ առաջնահերթությունը տալիս են բանակցություններին:

ԵՄ-ի պատասխան 10-25 տոկոսի մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին ապրիլի 15-ից։