Նախատեսվում է Կոբախիձեի այցը Բաքու

Նախատեսվում է Կոբախիձեի այցը Բաքու


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակում Բաքվում տեղի կունենա Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Հանձնաժողովի նիստին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները։ Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձին հանդիպումն Իլհամ Ալիևի հետ, որից հետո կողմերը հանդես կգան լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններով։