Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ:
«Հաստատվել է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ հետագա ակտիվ համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի համաձայն, որը ստորագրվել է երկու պետությունների բարձրագույն ղեկավարների կողմից»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, ու քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում ռուսական մշակութային, հումանիտար և տեղեկատվական ներկայության գործնական ասպեկտներին։
Կարևորվել է համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: