Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր


Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։