Ախալցխայի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը

Ախալցխայի Սակրեբուլոյում անցկացվել է  կանանց և երեխաների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի առաջին նիստը։

Նիստը բացել է Ախալցխայի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նա խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի նախագահ Նաթիա Լուրսմանաշվիլիին, նախագահի տեղակալ Նինո Մղեբրիշվիլիին և նիստի քարտուղար Զոյա Բալիաշվիլիին։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են Ախալցխայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի 2026-2028 թվականների ռազմավարության փաստաթղթի նախագիծը, ինչպես նաև խորհրդի նպատակներն ու խնդիրները։

Քննարկման առանցքում եղել են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց իրավական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականության խթանման հարցերը։

Խորհրդի անդամները քննարկել են նաև գործողությունների ծրագրի նախագիծը, որը խորհրդի կանոնադրությամբ սահմանված նպատակների և գործառույթների գործնական իրականացման կարևոր գործիքներից է։