Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը

Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը


Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահի ընտրության հիմնական օրվա քվեարկության համար:

Երկրի ԿԸՀ-ից հայտնել են՝ ընտրատեղամասերը բաց են լինելու ժամը 8:00-ից 20:00-ն:

Բելառուսի տարածքում գործում է 5325 ընտրատեղամաս։

Հիշեցնենք՝ հունվարի 21-25-ը Բելառուսում տեղի է ունեցել նախագահի վաղաժամկետ քվեարկություն։

Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունում քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81%-ը։

2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի քան 6,9 մլն մարդ:

Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած հինգ թեկնածու, այդ թվում՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ անգամ զբաղեցնել պետական ​​բարձրագույն պաշտոնը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում Եվրամիությանը չճանաչել Բելառուսում կայանալիք նախագահի ընտրության արդյունքները և նոր պատժամիջոցներ սահմանել հանրապետության իշխանությունների դեմ: