Վախթանգ Մերաբիշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ

Վախթանգ Մերաբիշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ

Վախթանգ Մերաբիշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ։

Նա ունի բազմամյա աշխատանքային փորձ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ 2014 թվականից Մերաբիշվիլին ակտիվորեն ներգրավված է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառավարման, զարգացման և տարբեր ծրագրերի իրականացման գործընթացներում։

Վախթանգ Մերաբիշվիլիի մասնագիտական գործունեությունը ներառում է՝

  •  2025 թվականից մինչ օրս՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետի աշխատակազմի ղեկավար։
  • 2014–2025 թվականներին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետի վարչակազմում։ Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի և տարածաշրջանային նախագծերի համակարգման վարչության պետի տեղակալի պաշտոնները։
  • 2021–2023 թվականներին՝ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի հրավիրված դասախոս։
  • 2012–2014 թվականներին՝ անվտանգության ոստիկանության վարչության ֆինանսական վերլուծության և տեղեկատվության մշակման բաժնի գլխավոր մասնագետ։
  •  2007–2012 թվականներին՝ «Լիբերթի Բանկ» ԲԲԸ-ի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային մասնաճյուղում՝ կորպորատիվ հաճախորդների հետ կապերի մենեջեր և կորպորատիվ սպասարկման մենեջեր։
  • 2004–2007 թվականներին՝ մասնավոր հատվածում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջազգային նախագծում զբաղեցրել է ղեկավար և համակարգող պաշտոններ։

Նոր պաշտոնում Վախթանգ Մերաբիշվիլին շարունակելու է իր աշխատանքը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառավարման և զարգացման ուղղությամբ։