Նեպալում սպասվում են նոր սողանքներ

Նեպալում սպասվում են նոր սողանքներ

Չինաստանի ջրային տնտեսության նախարարության տվյալով՝ Նեպալում սպասվում են նոր սողանքներ, որոնք կարող են լուրջ սպառնալիք դառնալ երկրի բնակիչների համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ջրային տնտեսության նախարարությունը: Ըստ գերատեսչության՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Նեպալում դարձյալ սառցադաշտերի փլուզման վտանգ կա։ Տարածաշրջանում առկա են տարբեր չափերի մի քանի սողանքներ, որոնք ջրային հոսքի ազդեցության տակ կարող…

Read More
Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան

Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան

Իրանը նախկինի պես հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պատերազմի շարունակությունը չի բխում ոչ մեկի շահերից: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Իրանը հավատարիմ է համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, բայց, ցավոք, ամերիկյան կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես ձգտում ենք իրականացնել համաձայնության ու փոխըմբռնման ուղին և համոզված ենք,…

Read More
Ախալցխայում շարունակվում են քաղաքի բարեկարգմանն ուղղված ենթակառուցվածքային աշխատանքները

Ախալցխայում շարունակվում են քաղաքի բարեկարգմանն ուղղված ենթակառուցվածքային աշխատանքները

Ախալցխայում քաղաքի արտաքին տեսքի բարելավման և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ծանոթացել է քաղաքում ընթացող շրջանաձև խաչմերուկների վերականգնման աշխատանքների ընթացքին։ Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ապրիլի 9-ի փողոցում գտնվող, ինչպես նաև Ախալքալաքի մայրուղու վրա՝ Ռուսթավելի և Ջաղելի փողոցների խաչմերուկում տեղակայված շրջանաձև խաչմերուկներում։ Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է Ախալցխայի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։ Քաղաքի…

Read More
Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում

Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում

Գիշերը Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննա քաղաքում հրդեհ է բռնկվել դրոնների արտադրության գործարանում, որը պատկանում է երկրի խոշորագույն մասնավոր զենքի WB Electronics ընկերությանը: Գործարանի անօդաչու սարքերի բաղադրիչներն օգտագործվում են Լեհաստանի և Ուկրաինայի բանակներում։ Միջադեպի մասին հայտնել է լեհական Fakt թերթը: Ըստ իրավապահ մարմինների՝ կեսգիշերին մոտ անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը տեղեկացրել է մասնավոր ընկերության տարածքում հրդեհային տագնապի ազդանշանի գործարկման մասին:…

Read More
Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ.  Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը

Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ նշելով, որ հիանալի հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։   «Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։   Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային…

Read More
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի հեղինակավոր պարբերականների, այդ թվում՝ The New York Times-ի, The Wall Street Journal-ի և Bloomberg-ի լրագրողների հավատարմագրումը՝ G20-ի ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի կառավարիչների երկօրյա հանդիպումները լուսաբանելու համար: Միջոցառումը սկսվում է Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում երկուշաբթի օգոստոսի 31-ին։ Պարբերականները ֆինանսների նախարարության այդ որոշումը որակել են «ոչ թե ԱՄՆ նախագահ…

Read More
Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC

Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC

Եվրամիությանը միանալու բանակցությունների ավարտից տասներեք տարի անց Իսլանդիան դեմ է քվեարկել դրանց վերսկսմանը։ Գրեթե 400000 բնակչություն ունեցող երկրում քվեարկելու իրավունք ունի մոտավորապես 270000 մարդ: Հանրաքվեին մասնակցած  225031 ընտրողի 52,8%-ը մերժել է կառավարության առաջարկը, 47,2%-ը՝ կողմ քվեարկել։ Տարբերությունը կազմել է մոտավորապես 12600 ձայն՝ հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իսլանդիայի հանրային RUV հեռուստառադիոընկերությանը։ Քվեարկությանը դրվել էր. «Պե՞տք է…

Read More
Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու

Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու

Իսրայելի խորհրդարանի ընտրությունում ընդդիմության հաղթանակը կլինի «վերջի սկիզբը», հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ իր հակառակորդների հաղթանակը կհանգեցնի «Լիբանանից, Գազայից և Սիրիայից իսրայելական զորքի դուրս գալուն, պաղեստինյան պետության ստեղծմանն ու կդնի Իսրայելի վախճանի սկիզբը»։ Այդ նույն ժամանակ, Haaretz-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ Նեթանյահուն միտումնավոր է սրում լարվածությունն Արևմտյան ափին՝ շեղելու ուշադրությունը…

Read More
Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին

Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին

Արձագանքելով Լարակ կղզում երկու հրթիռային կայանքի վրա ամերիկյան հարվածներին՝ ԻՀՊԿ-ն սպառնացել է, որ ԱՄՆ-ն «կվճարի դրանց համար ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ճակատում»: Հայտարարությունը տարածել է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ-ի հետ կապված իրանական Tasmin գործակալությունն էլ հայտնել է, որ ամերիկյան կողմը հարվածել է ԱԹՍ-ով, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:…

Read More
Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ առևտրային պատժամիջոցներ են սահմանվել

Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ առևտրային պատժամիջոցներ են սահմանվել

Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել, երբ ամերիկյան ուժերը հարձակվել են Հորմուզի նեղուցի Լարակ կղզում գտնվող երկու հրթիռային կայանքի վրա։   Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ հուլիսի վերջից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի առաջին հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ ԻՀՊԿ-ն խոստացել է «պատասխանել և պատժել»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը…

Read More
Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով

Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով

Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ եվրոպական երկրներն ամբողջությամբ մոբիլիզացնում են իրենց ռազմական ներուժը և այն ուղղում Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն առճակատման են տրամադրված։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի թշնամական…

Read More
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով

Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Դրա առիթ են դարձել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա երկու հարձակումները, որոնք ուղևորվում էին դեպի ռուսական ափ՝ հաղորդում է Anadolu-ն: Առաջինը երեք անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ է հայտնվել Lider Bordo Mavi բեռնանավը, որը Տուապսե բանջարեղեն էր տեղափոխում Սամսունից։ Նրան օգնության հասած Lider Kocatepe նավը, ըստ թուրքական իշխանությունների,…

Read More
Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին

Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ առևտրաշրջանառությունը տարեսկզբից աճել է 12.5%-ով: Նրա խոսքով՝ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերը փորձում են ազդել դրա վրա: Պուտինը նաև կարևորել է բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համատեղ աշխատանքները: Լուկաշենկոն իր հերթին ընդգծել է, որ Մինսկն ու Մոսկվան…

Read More