Ախալցխայում շարունակվում են քաղաքի բարեկարգմանն ուղղված ենթակառուցվածքային աշխատանքները

Ախալցխայում շարունակվում են քաղաքի բարեկարգմանն ուղղված ենթակառուցվածքային աշխատանքները

Ախալցխայում քաղաքի արտաքին տեսքի բարելավման և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ծանոթացել է քաղաքում ընթացող շրջանաձև խաչմերուկների վերականգնման աշխատանքների ընթացքին։

Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ապրիլի 9-ի փողոցում գտնվող, ինչպես նաև Ախալքալաքի մայրուղու վրա՝ Ռուսթավելի և Ջաղելի փողոցների խաչմերուկում տեղակայված շրջանաձև խաչմերուկներում։

Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է Ախալցխայի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։

Քաղաքի ենթակառուցվածքների բարելավման շրջանակներում նոր փողոցային լուսավորություն է տեղադրվել նաև Կոստավայի և Ապրիլի 9-ի փողոցների կամուրջների վրա։

Աշխատանքների ընթացքին քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի հետ միասին ծանոթացել են Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։