ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո

ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո

Եվրամիությունը դատապարտել է Բելառուսի որոշումը՝ Euronews-ը «ծայրահեղական» մեդիա կազմակերպություն ճանաչելու մասին՝ նշելով, որ այն «անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված ավելի լայն ճնշման արշավի» մաս է։ «Սա մամուլի ազատությունը սահմանափակելու շարունակական ջանք է: ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Euronews-ին»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։ Այս հայտարարությունները հնչել են Euronews-ին աջակցության ալիքի ֆոնին՝…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի հանրային դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի հանրային դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում ակտիվորեն իրականացվում են հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Նախագծի շրջանակում նախատեսվում է դպրոցի շենքի վերանորոգում, լրացուցիչ դասասենյակների ավելացում, ինչպես նաև ամբողջական ջեռուցման համակարգի տեղադրում։ Աշխատանքներն այս պահին ակտիվ փուլում են և նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 141 504 լարի։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Նիջգորիի դպրոցի աշակերտները հնարավորություն…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի Ղորթուբանի գյուղում շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

Ադիգենիի մունիցիպալիտետի Ղորթուբանի գյուղում շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեսչական և վերահսկողական բաժնի պետ Անտոն Գելաձեն աշխատակիցների հետ այցելել է Ղորթուբանի գյուղ՝ տեղում ծանոթանալու ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Գյուղում արդեն բետոնապատվել է ճանապարհի 188 մետրանոց հատվածը, այդ թվում՝ դեպի բնակիչների բակեր տանող մուտքերը։ Ներկայում իրականացվում են ճանապարհի կողնակների կառուցման աշխատանքները։ Ծրագրի իրականացումը նախատեսված է «Գյուղական աջակցության ծրագրի» և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախագծի…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի աղետի գոտիներում իրականացվել է ինժեներա-երկրաբանական գնահատում

Ադիգենիի մունիցիպալիտետի աղետի գոտիներում իրականացվել է ինժեներա-երկրաբանական գնահատում

Ադիգենիի մունիցիպալիտետի Գոմարո և Շոկա գյուղերում տեղի ունեցած բնական աղետների վերաբերյալ Ազգային շրջակա միջավայրի գործակալության երկրաբանության բաժնի մասնագետները պատրաստել են ինժեներա-երկրաբանական զեկույց։ Մասնագետների գնահատմամբ՝ 2026 թվականի հուլիսի 23-ին Գոմարո և Շոկա գյուղերի կիրճերի ակունքներում տեղացած առատ տեղումների հետևանքով առաջացել են ափամերձ սողանքային գործընթացներ, որոնք վերածվել են խոշորածավալ սելավային հոսքերի։ Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ,…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Խոջաբեկ գյուղում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Գյուղի բնակիչները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ նշելու հարազատ գյուղի հիմնադրման օրը։ Տարիների ընթացքում ձևավորված այս գեղեցիկ ավանդույթը վերածվել է յուրահատուկ տոնախմբության, որը բնակիչները խնամքով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են։ Տոնական օրվա մեկնարկը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին։ Հավատարիմ մնալով նախնիներից փոխանցված ավանդույթին՝…

Read More
Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի դպրոցներ՝ ծանոթանալու ենթակառուցվածքային աշխատանքներին

Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի դպրոցներ՝ ծանոթանալու ենթակառուցվածքային աշխատանքներին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մի շարք հանրակրթական դպրոցներ և ծանոթացել տեղական իշխանությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում կբարեկարգվեն Բորժոմի քաղաքի թիվ 3 հանրային դպրոցի, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանի գյուղի հանրային դպրոցի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի և Փոկա գյուղի հանրային դպրոցների կրթական տարածքները։ Նախատեսված աշխատանքները կնպաստեն դպրոցների…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը շարունակում են աջակցել քաղաքացիներին

Ախալցխայի քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը շարունակում են աջակցել քաղաքացիներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել առողջապահական մի շարք ենթածրագրեր, որոնց շրջանակում քաղաքացիներին ֆինանսական աջակցություն է տրամադրվում տարբեր բժշկական ծառայությունների և անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար։ Ծրագրերի հիմնական նպատակն է ապահովել քաղաքացիների համար բժշկական օգնության ժամանակին և արդյունավետ հասանելիությունը։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին քաղաքապետարանի կողմից իրականացվող առողջապահական ծրագրերից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի։ Ծրագրերի ֆինանսավորման համար տեղական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ ճանապարհի վերականգնման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ ճանապարհի վերականգնման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ գյուղերը միմյանց կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին և իրականացված ծրագրի արդյունքներին ծանոթացել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Ախալքալաք–Բակուրիանի ներքին պետական ճանապարհից դեպի Մաջադիա, Թոթխամ և Կորխ գյուղեր տանող ճանապարհահատվածում և տևել են…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի Դիդիե Ցոգբիուկի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են 5-ամյա շրջանակային համաձայնագիրը, Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական ասպեկտների առումով ստեղծված իրավիճակը։ «Ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման…

Read More
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic

ԱՄՆ-ն Ուկրաինային անվճար հետախուզական տվյալներ է տրամադրում, այդ թվում՝ Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար: Այս մասին հաղորդվում է The Atlantic-ի հոդվածում: «Ամերիկյան և ուկրաինական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է անվճար տրամադրել միայն հետախուզական տվյալներ, այդ թվում՝ տվյալների փաթեթներ, Ուկրաինայում ռուսական ռազմական դիրքերի և Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար»,- գրված է հոդվածում: Այնտեղ նշվում է…

Read More
Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg

Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg

Bloomberg-ը հաղորդել է, որ Թուրքիան վերսկսել է դեպի Սև ծով նավերի անցումն իր նեղուցներով։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Aegean Dream նավթատարը Դարդանելի նեղուց է մտել օգոստոսի 9-ին՝ օգոստոսի 6-ից այդ տարածքում սպասելուց հետո։ Նավի նպատակակետը Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն էր Ռուսաստանի Նովոռոսիյսկում։ Օգոստոսի 9-ի առավոտյան նեղուցով Նովոռոսիյսկ է մեկնել նաև Mehmet Kahveci A բեռնարկղային նավը։ Նախորդ…

Read More
Իսրայելը մերժում է Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը. Նեթանյահու

Իսրայելը մերժում է Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերի դուրսբերում տեղի չի ունենա մինչև ՀԱՄԱՍ-ն «իսկապես» չզինաթափվի, «չդադարեցնի մեր զորքերի և մեր քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները»: Թրամփի հիմնած Խաղաղության խորհուրդը հուլիսին հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերել Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների «լիակատար զինաթափման» վերաբերյալ:…

Read More
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը

Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանում նոր ռազմական գործողություն սկսելու փոխարեն պատրաստ է մեծացնել Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ Թրամփի հետ կարճատև հեռախոսազրույցից հետո։ Օգոստոսի 8-ին Իսլամական Հանրապետությունը հրապարակել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման պահանջների ցանկը։ «Մենք դրա վրա չենք կենտրոնանում, միայն կես բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Մենք…

Read More
Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման, կան զոհեր

Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման, կան զոհեր

Այսօր առավոտյան Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակմանը, գրել է Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ թիրախավորվել են ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ։ Կազանի միջազգային օդանավակայանում սահմանափակումների պատճառով հետաձգվել է գրեթե 60 չվերթ։ Թաթարստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, 39-ը վիրավորվել են։ Բոլոր տուժածները բժշկական…

Read More
Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ

Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ

2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովին է անդրադարձել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ այն վերջ դրեց 35-ամյա դաժան հակամարտությանը։ «Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն, և այս հիանալի երկրներն ունեն պայծառ ապագա: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս պատմական…

Read More
ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարություն է տարածել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի կապակցությամբ՝ նշելով խաղաղության հաստատման հարցում Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը։ Նա պատմական է որակել Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Համատեղ հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և սկիզբ դրեց միջազգային խաղաղությանը և բարգավաճմանը միտված հեղափոխական Թրամփի ուղուն՝ TRIPP-ին։ Վերջին տասներկու ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի…

Read More