Իրանում ծախսած ամբողջ գումարը մենք փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ. Թրամփ

Իրանում ծախսած ամբողջ գումարը մենք փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ. Թրամփ


Իրանի հետ պատերազմում Վաշինգտոնի ծախսերն այդքան էլ նշանակալի չեն եղել՝ հայտարարել էր Դոնալդ Թրամփը։

«Այն ամբողջ գումարը, որը մենք ծախսել ենք Իրանում, մենք ավելի քան փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ։ Մենք հարյուրավոր միլիարդ դոլարների եկամուտ ենք ստացել, ընդ որում՝ բազմիցս,- ասել էր ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով դեմոկրատների քննադատությանը՝ կապված Իրանի հետ հակամարտության ծախսերի հետ։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է Թեհրանի հետ բանակցությունների շարունակման մասին։

«Նրանք ուզում են խոսել մեզ հետ։ Նրանք անընդհատ բանակցում են։ Անկեղծ ասած՝ մենք ժամանակ ունենք։ Սա պատերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ»,– ասել է Թրամփը։

Նա նաև անդրադարձել էր Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ «հիմարություն» որակելով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կոչերն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը բանակցություններ էր վարում Ռուսաստանում կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն դիտարկո՞ւմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, ԱՄՆ նախագահը բացասական պատասխան է տվել։