Դպրոցական ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում են տարբեր բնույթի աշխատանքներ։
Դպրոցական ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի 6 հանրակրթական դպրոցներում նախատեսվում է իրականացնել տարբեր բնույթի վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ։
Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը, պայմաններին և նախատեսվող աշխատանքներին կարելի է ծանոթանալ Վրաստանի պետական գնումների միասնական էլեկտրոնային համակարգում՝ հետևյալ հղումներով։
Ծրագրի շրջանակներում նախատեսված են հետևյալ աշխատանքները՝
- Նաոխրեբի հանրային դպրոցում՝ ջեռուցման համակարգի աշխատանքներ։
- Անի հանրային դպրոցում՝ լոգարանի վերանորոգման աշխատանքներ։
- Ծնիսի հանրային դպրոցի մինի մարզահրապարակում՝ վերականգնողական աշխատանքներ։
- Ածղուրիի հանրային դպրոցի մինի մարզահրապարակում՝ վերականգնողական աշխատանքներ։
- Ծղալթբիլայի հանրային դպրոցում՝ վերականգնողական աշխատանքներ։
- Ախալցխայում, Պետրե Իբերիի փողոց թիվ 2 հասցեում գտնվող թիվ 6 հանրային դպրոցի բակի վերանորոգման աշխատանքներ։
