Շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից. Լավրով

Շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից. Լավրով


Մենք շահագրգռված ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները ամրապնդվեն: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կշարունակեն պահանջարկ վայելել, և բոլոր ուղղություններում, այդ թվում՝ ռազմաքաղաքական և տնտեսական, Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը:

Լավրովը տեղեկացրել է, որ նախարար Միրզոյանը նրան հրավիրել է Հայաստան, խոստացել օգտվել այդ հրավերից: Նա նաև նշել է, որ նախապատրաստվում է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան: