Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների հեռացումը չի կարող դառնալ մեծ քաղաքական սկանդալի պատճառ. Միրզոյան

Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների հեռացումը չի կարող դառնալ մեծ քաղաքական սկանդալի պատճառ. Միրզոյան


Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր խնդրանքով ռուս սահմանապահները ժամանակավորապես ներգրավվել են Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովմանը, ու երբ ժամանակը լրացավ, մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և տեղեկացրինք, որ սահմանի այդ հատվածը կարող ենք պահպանել մեր ուժերով՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ դա չի կարող դառնալ մեծ քաղաքական սկանդալի պատճառ: Միրզոյանի խոսքով՝ Իրանի հետ սահմանը միշտ եղել է շատ հանգիստ և ազատ և կշարունակի այդպես կլինի նաև ապագայում:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շատ լուրջ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ: