ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով 4 զինծառայողից բացի նաև մեկ քաղաքացիական անձ է զոհվել:

Նա համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հստակ դատապարտի և վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի նկատմամբ՝ Իրանի դեմ հարձակումների, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում ու Եմենում շարունակվող գործողությունների համար: Պաշտոնյան Միացյալ Նահանգներին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և Իսրայելին աջակցելու համար: Իրավանին նշել է նաև, որ իրավիճակի սրման պատասխանատվությունը կրում է Իսրայելը:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է գիտակցեն խաղաղության պահպանման հարցում իրենց անհատական և հավաքական պատասխանատվությունը:

Իրավանիի խոսքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Թեհրանը իրավունք ունի պատասխանելու իր դեմ ագրեսիվ գործողությանը: