Օտտավան հայտարարել է Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ կհամակարգեն գործողությունները G7-ի և եվրոպացի մյուս գործընկերների հետ:
Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Կանադան բաց է Վրաստանի հետ գործակցության համար՝ պայմանով, որ իշխող կուսակցությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: