Հայաստանի սամբոյի հավաքականը՝ «ՇՀԿ բաց գավաթի» մրցանակակիր

Հայաստանի սամբոյի հավաքականը՝ «ՇՀԿ բաց գավաթի» մրցանակակիր


2026 թվականի նոյեմբերի 18-23-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է «Շանհայի համագործակցության կազմակերպության բաց գավաթ» (SCO Open Cup) միջազգային մարզական խոշոր մրցաշարը՝ ՇՀԿ շահագրգիռ անդամ պետությունների, ինչպես նաև հրավիրված երկրների մարզիկների մասնակցությամբ։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարին հրավիրված Հայաստանի հավաքականը ներկայացել է 6 մարզիկով՝ հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանի և մարզիչ Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականի մարզիկները մրցաշարի ընթացքում նվաճել են մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային մարզական հարթակում.

Ալեքսան Ստեփանյան՝ 79 կգ քաշային կարգ, 2-րդ տեղ,

Արման Եսայան՝ 98 կգ քաշային կարգ, 3-րդ տեղ,

Արմեն Աղումյան՝ 64 կգ քաշային կարգ, 3-րդ տեղ: