Վաշինգտոնը Չինաստանին մեղադրել է մաքսատուրքերի հարցով բանակցել չցանկանալու համար

Վաշինգտոնը Չինաստանին մեղադրել է մաքսատուրքերի հարցով բանակցել չցանկանալու համար


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը «բանակցությունների սեղանի շուրջ նստելու» փոխարեն ավելացրել է ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը մինչև 84 տոկոս։

Ավելի վաղ Չինաստանի պետխորհրդի սակագնային հանձնաժողովը հայտարարել էր, որ Պեկինը ապրիլի 10-ից կբարձրացնի ԱՄՆ-ից ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը մինչև 84 տոկոս՝ ի պատասխան Չինաստանի նկատմամբ 104 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի որոշման, գրում է The New York Times-ը։

Չինաստանը նաև հայտարարել է, որ արտահանման վերահսկողություն է սահմանում ևս 12 ամերիկյան ընկերության նկատմամբ, վեց ամերիկյան ընկերության էլ ներառել է իր «անվստահելի սուբյեկտների» ցուցակում, որոնց նկատմամբ կկիրառվեն Չինաստանում կամ չինական ընկերությունների հետ բիզնես վարելու սահմանափակումներ: