Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից ձևավորված հութիների զինված ուժերը հարվածներ են հասցրել Թել Ավիվի տարածքում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտին՝ Յաֆա տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով:
Ապստամբները Կարմիր ծովի հյուսիսում հարձակվել են նաև ԱՄՆ Harry Truman ավիակրի գլխավորությամբ՝ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի մի շարք նավերի վրա, դարձյալ դրոնների միջոցով: Հայտարարությունն արել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան:
Մարտի 15-ին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել է գրոհել հութիների թիրախները, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և ազատ նավարկության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ» շարժումը մի շարք հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան Harry Truman ավիակիրի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր։ Հարվածների հետևանքով նավի վնասման մասին տեղեկություններ չկան։