Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են հարվածների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են հարվածների համար


Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին և Նիկոլաևին, վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ:
 
Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային՝ Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի և Մոսկվայի շրջանները թիրախավորելու համար:
 
Նաև, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ուկրաինայի Զինված ուժերը խախտել են էներգետիկ հրադադարի շուրջ ամերիկյան միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը և հարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա: