Վրաստանի նախագահն Ադրբեջանում է

Վրաստանի նախագահն Ադրբեջանում է


Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ։ Քննարկվել են երկու երկրի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում գործակցությունը, ինչպես նաև շփումները տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում։ Ըստ վրացական կողմի՝ պաշտոնյաներն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։

Կավելաշվիլին և Ասադովը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։