Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը

Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նշվում է նաև, որ այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Պերու և Բրազիլիա՝ նախագահ Ջո Բայդենի հետ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի  տնտեսական առաջնորդների ամենամյա շաբաթին և G20 առաջնորդների գագաթնաժողովին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 14-19-ը: