Արգենտինայի նախագահը կարգադրել է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից

Արգենտինայի նախագահը կարգադրել է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից


Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարգադրել է երկիրը դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Այդ մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հրահանգել է արտաքին գործերի նախարար Խերարդո Վերթեյնին Արգենտինան դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից»,- ասել է Ադոռնին մամուլի ասուլիսում։ Պատճառների թվում նա առաջին հերթին նշել է «COVID-19 համավարակի ժամանակ սանիտարական քաղաքականության վերաբերյալ խոր տարաձայնությունները»: