Ախալքալաքում հանդիսավոր կերպով  բացվել է «Դպրոցական մարզական օլիմպիադան»

Ախալքալաքում հանդիսավոր կերպով  բացվել է «Դպրոցական մարզական օլիմպիադան»

Ախալքալաքում հանդիսավոր կերպով  բացվել է «Դպրոցական մարզական օլիմպիադան»։

Մարզական միջոցառմանը ներկա է եղել քաղաքապետարանի Սպորտի, զբոսաշրջության զարգացման և երիտասարդական հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն։

Դպրոցական մարզական օլիմպիադայի բացման կապակցությամբ անցկացվել են աթլետիկայի մրցումներ։

Հաղթող թիմերը պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով։

Մարզական շաբաթվա շրջանակում առաջիկայում կանցկացվեն նաև վոլեյբոլի, մինի ֆուտբոլի և սեղանի թենիսի մրցումներ։