Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժն է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին

Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժն է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին

Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժը՝ «Հանուն Վրաստանի»-ն, հրաժարվել է ընդունել երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ տվյալները։

Համաձայն դրանց՝ հաղթողն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 54,2 տոկոս ձայներով։

Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են 37 տոկոս։

Ավելի վաղ ընտրապայքարի մասնակից երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն ճանաչում։