Զելենսկու հարցազրույցը ամերիկացի բլոգեր և փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ

Զելենսկու հարցազրույցը ամերիկացի բլոգեր և փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ


Ուկրաինայի նախագահը երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին, որում նա վերհիշել է լայնա ծավալպատերազմի առաջին օրերը և ներկայացրել խաղաղության հասնելու ուղիների մասին իր մտքերը։

Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել Թրամփի և Պուտինի հետ երեքով՝ անվտանգության երաշխիքներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, Զելենսկին ասել է, որ նախ ցանկանում է հանդիպել միայն Թրամփի հետ և եվրոպացիներին ներգրավել բանակցություններում, միայն դրանից հետո հնարավոր է զրույց ռուսների հետ:

Զելենսկին կոչ է արել ստիպել Պուտինին դադարեցնելու պատերազմը։ Ինքը՝ ՌԴ նախագահը, ըստ Զելենսկու, չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի։

Նույն հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հիշել է իր զրույցը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ պատերազմի առաջին օրերին: Վերջինս ներողություն էր խնդրել իր հանրապետության տարածքից Ուկրաինային ռուսական հարվածների համար, խոստովանել, որ հրթիռների արձակման հրամանը տվել է Պուտինը, և առաջարկել է որպես պատասխան հարվածել բելառուսական նավթավերամշակման գործարանին։