Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։

Շինարարական աշխատանքների ընթացքին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի Գելսունդա գյուղի տրանսպորտային հասանելիությունն ու ճանապարհային ենթակառուցվածքը։

Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։