Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցելու պատրաստակամության մասին:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ամրապնդի ներքին համագործակցությունն անվտանգության ոլորտում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա Եվրոպայի անվտանգությունն ապահովելու գործում:
Շոլցը հիշեցրել է, որ Գերմանիան արդեն իր ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում է պաշտպանության վրա։ Նրա խոսքով՝ մյուս երկրները ցանկանում են և կհետևեն Բեռլինի օրինակին։
«Բայց դա վերաբերում է նաև համագործակցությանը, համատեղ նախագծերին, ինչպես նաև փոխգործակցության միջոցով ավելի մեծ, ընդհանուր անվտանգության ապահովմանը»,- հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։