Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը


Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության արգելք է սահմանել։ Այսպիսի հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանի որոշումը չպետք է կասկածի տակ դրվի։

«Իրանը երբեք և ոչ մի պարագայում չի գնա միջուկային զենք ստեղծելու ճանապարհով։ Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է, որը հիմնված է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվայի վրա»,- ընդգծել է նա։

Ապրիլի 6-ին Իրանի խորհրդարանի անդամ Մոհամմադ Քասիմ Օսմանին կոչ էր արել երկրի իշխանություններին ստեղծել սեփական միջուկային զենքը՝ Արևմուտքի հետ երկխոսության հավասար պայմաններ ապահովելու համար: