Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսաստանի տան» աշխատանքը, քանի որ այն գրանցված չէ որպես իրավաբանական անձ: «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Ըստ նրա՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պրիմակովի խոսքով՝ կառույցը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն, իսկ մեկ այլ տարածքի սեփականատեր, ում հետ բանակցություններ են վարվել, առայժմ «դադար է վերցրել»։

Հունվարի վերջին իշխանամետ BakuTV-ն ռեպորտաժ էր պատրաստել Բաքվում գործող «Ռուսաստանի տան» գործունեության մասին՝ պնդելով, որ կառույցի քողարկման տակ աշխատում են ռուսական հատուկ ծառայությունները։ Հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևին կանչել էին ՌԴ ԱԳՆ, և դժգոհություն էին հայտնել ռեպորտաժի բովանադակության կապակցությամբ։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: