Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այն հայեցակարգը, որով ԱՄՆ-ը պետք է վերահսկի Գազայի հատվածը: Հայտարարությունն արվել է, երբ նրա վարչակազմի պաշտոնյաները սկսել են հակասել նրա նախկին մեկնաբանություններին:

«Տարածքը Իսրայելը կփոխանցի ԱՄՆ-ին մարտերի ավարտից հետո»,- հինգշաբթի ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ այդ գաղափարը կնշանակի պաղեստինցիների վերաբնակեցում, և ամերիկացի զինվորների կարիք չի լինի:

Թրամփը գրել է, որ իր ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները «կտեղափոխվեն տարածաշրջանի շատ ավելի անվտանգ ու գեղեցիկ համայնքներ՝ նոր և ժամանակակից տներով: Դրանից հետո ԱՄՆ-ը կմասնակցի անկլավի վերակառուցման ջանքերին»: Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ չի հստակեցվել, թե արդյոք Պաղեստինի տարածքի երկու միլիոն բնակիչներին կառաջարկվի՞ վերադառնալ իրենց բնակավայրեր: Միջազգային իրավունքի համաձայն՝ բռնազավթված տարածքից բնակչության բռնի տեղահանման փորձերը խստիվ արգելվում են:

Վերաբնակեցման մասին գաղափարի համար Թրամփին մեղադրել են՝ ասելով, որ նա ծրագրում է էթնիկ զտումներ, նրան քննադատել են ՄԱԿ-ը, իրավապաշտպան խմբերն ու արաբական երկրների ղեկավարները: Վերլուծաբանները, սակայն, կասկածում են, որ դա երբևէ տեղի կունենա: Այս հարցի վերաբերյալ Թրամփի առաջին մեկնաբանություններից հետո նրա պաշտոնյաները փորձել են վստահեցնել, որ ցանկացած վերաբնակեցում ժամանակավոր է լինելու: