Կիևը Ֆրանսիայից և Նիդերլանդներից ստանում է խոստացված ռազմական օդանավերը

Կիևը Ֆրանսիայից և Նիդերլանդներից ստանում է խոստացված ռազմական օդանավերը


Ֆրանսիական առաջին Mirage-2000 կործանիչները ծառայության են անցել Ուկրաինայի զինված ուժերում։ Ուկրաինացի օդաչուներն ու մեխանիկներն արդեն ավարտել են վերապատրաստումը Ֆրանսիայում և պատրաստ են թռչել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնուն հինգշաբթի առավոտյան: Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել ինքնաթիռների թիվը:

Հոկտեմբերին նա ասել էր, որ կործանիչներում փոփոխություններ են կատարվել: Mirage-ներն այժմ համալրված են «օդ-երկիր» սարքավորումներով՝ «մարտական ​​կիրառման» և «էլեկտրոնային պաշտպանության» համակարգով՝ խափանումներից պաշտպանելու համար:

Ամստերդամից էլ Կիևը ստացել է F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի և Նիդերլանդների կառավարություններին ինքնաթիռների մատակարարումների համար, բայց չի հստակեցրել դրանց թիվը: Ընդհանուր առմամբ, Նիդերլանդները խոստացել է Ուկրաինա ուղարկել 24 ինքնաթիռ։