Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել խորհրդարանի ընտրության արդյունքների բացահայտված խախտումների պատճառով ընտրությունները չեղարկելու՝ ոչ կառավարական կազմակերպությունների պահանջները։
Գրեթե բոլոր ՀԿ-ների պնդումները կապված են քվեարկության գաղտնիության խախտումների հետ։ Նրանք, մասնավորապես, պնդում են, որ քվեաթերթիկի վրա սև ֆլոմաստերով նշված այս կամ այն կուսակցության ընտրությունը թերթիկի հակառակ կողմից երևում է, հետևաբար խախտվել է քվեարկության գաղտնիությունը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նիստում ցույց են տվել, որ էլեկտրոնային քվեարկության սարքի միջոցով ոչ ոք չի կարող պարզել, թե ով ում օգտին է քվեարկել։
ՀԿ-ի հայցերը մերժել է նաև Քութայիսի վերաքննիչ դատարանը։