Ախալցխայի քաղաքապետարանը մարզիկներին տրամադրել է 52 560 լարի ֆինանսական աջակցություն

Ախալցխայի քաղաքապետարանը մարզիկներին տրամադրել է 52 560 լարի ֆինանսական աջակցություն

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել մունիցիպալիտետի հաջողակ մարզիկներին և մարզական թիմերին։

2026 թվականի ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետում գրանցված հաջողակ մարզիկներին, նրանց մարզիչներին, ինչպես նաև տարբեր մարզաձևերում հաղթանակներ գրանցած թիմերին տրամադրվել է ընդհանուր 52 560 լարի ֆինանսական աջակցություն։

Ծրագրի նպատակն է խրախուսել մարզիկներին, բարձրացնել երիտասարդների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան տարբեր մարզաձևերի նկատմամբ, ինչպես նաև նպաստել առողջ ապրելակերպի հաստատմանն ու տարածմանը։