ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատոր Էդ Մարքին Բաքվում կայացած COP29-ի մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի իրավունքը։

«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Մենք նաև այն կարծիքին ենք, որ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»,- ասել է սենատորը:

Էդ Մարքիին է միացել սենատոր Շելդոն Ուայթհաուզը: «Ես և սենատոր Մարքին աջակցում եմ Հայաստանին»,- շեշտել է նա COP29 համաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հակադարձելով ԼՂ-ում էթնիկ զտումները և Հայաստանի դեմ պատժամիջոցները լուսաբանող ադրբեջանցի լրագրողին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ այդքան շատ հայ է տեղահանվել: Մեղմ ասած՝ վստահ չեմ, որ դրա համար մեղավոր են հայերը։ Ես չեմ ուզում հյուրընկալած տանն անդրադառնալ մարդու իրավունքների խնդիրներին, բայց եթե խոսքը դրա մասին լիներ, ես չէի վարանի բարձրաձայնել նաև այդ խնդիրը»,- խոսքն ավարտել է սենատոր Ուայթհաուզը: