Ադիգենիի սակրեբուլոյի նիստի ընթացքում քննարկվել է 7 հարց

Ադիգենիի սակրեբուլոյի նիստի ընթացքում քննարկվել է 7 հարց

Ադիգենիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստի ընթացքում  քննարկվել և հաստատվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր։

  • Համայնքի սեփականություն հանդիսացող արհեստական տոնածառը «Աբասթումանիի զարգացման գործակալություն» ՀԻՊ-ին փոխանցելու և այդ նպատակով քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։
  • Ադիգենիի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի հաստատումը։
  • Բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։
  • Հաջողակ երիտասարդներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգում փոփոխություններ կատարելու հարցը։
  • Աշխատանքային պայմանագրով վարձվող անձանց սահմանված թվաքանակը մեկ հաստիքով ավելացնելու հարցը։

Սակրեբուլոյի 2018 թվականի հունվարի 18-ի՝ համայնքապետարանի պաշտոնատար անձանց և այլ հանրային ծառայողների հաստիքացուցակն ու պաշտոնային աշխատավարձերը սահմանող որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։

«Աբասթումանիի զարգացման գործակալություն» ՀԻՊ-ի լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով վարչական իրավախախտման արձանագրության, տուգանքի անդորրագրի, կատարողական ծանուցագրի, հաշվապահական գրանցամատյանի և դուրսգրման ակտի ձևերի հաստատումը։

Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվել են սակրեբուլոյի անդամների մեծամասնության ձայներով։