«Իմ Ախալցխա» բջջային հավելվածը ներկայացվել է ուսանողներին

«Իմ Ախալցխա» բջջային հավելվածը ներկայացվել է ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի հետ միասին, հանդիպել է համալսարանի ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածի հնարավորություններն ու գործառույթները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները լսել են ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները՝ հավելվածի կատարելագործման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ։

Հավելվածը ստեղծվել է Ախալցխայի քաղաքապետարանի և Երիտասարդական խորհրդատվական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ։ Դրա միջոցով քաղաքի բնակիչները կարող են տեղեկացնել քաղաքային միջավայրում առկա խնդիրների, մասնավորապես՝ մաքրության և արտաքին լուսավորության հետ կապված հարցերի մասին։ Նախատեսվում է, որ հետագայում հավելվածում կընդգրկվեն նաև այլ ոլորտներ։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են նաև քաղաքապետարանի կողմից նախատեսվող ծրագրերն ու նախագծերը։

Միջոցառմանը մասնակցել են քաղաքապետի օգնական Նատալիա Մազաշվիլին, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի դասախոսները և քաղաքապետարանի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամները։